Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանապահ պայմանագրային զինծառայողները Վարդավառը պարտքով տոնեցին

Հուլիսի 28-ին  Տավուշի մարզում,ինչպես ողջ Հայաստանում ,Վարդավառ էր տոնվում։ Տավուշի  մարզի պայմանագրային զինծառայողները, ովքեր սահամանգոտու պաշտպանությունն են  իրականացնում, հույս  ունեին, որ իրենց աշխատավարձը կստանան  մինչեւ Վարդավառ։ Սովորաբար պայմանագրային զինծառայողների  աշխատավարձերը վճարում են   տվյալ ամսվա 27-ին  կամ 28-ին։ 2019  հուլիսի 27-ը  շաբաթ է,28-ը՝կիրակի ։ Պայմանագրային զինծառայողների բանկային քարտերին  հուլիս ամսվա աշխատավարձերի  գումարները հայտնվել են  հուլիսի 29-ի  կեսօրից հետո։ Պայմանագրային զինծառայողների  մեծ մասը սոցիալական վատ վիճակում է։  Նրանք « Ժողովրդին» դժգոհեցին, որ  հարկ էր  իրենց աշխատավարձը  փոխանցել հուլիսի26-ին, որպեսզի իրենք  կարողանային  Վարդավառի  տոնակատարության  համար գնումներ անել, ոչ թե՝Վարդավառը պարտքով  նշել։ Նրանք  ասացին նաեւ , որ  իրենց փոխանցվել է  միայն հուլիս ամսվա բարձրացված աշխատավարձը։Նրանք   հույս ունեին, որ հունիս ամսվա    աշխատավարձն էլ կբարձրանար, այդ   բարձրացված  չափի գումարն  իրենք  կստտանային հուլիսի աշխատավարձի հետ, սակայն դա չկատարվեց,  հունիսի աշխատավարձը չի բարձրացել։ 

Հրապարակվել է։ 09:18 31/07/2019