Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սակայն տավուշցիները երբեք Վարդավառը եկեղեցու տոնացույցով չեն նշում

Հուլիսի 22-ին Տավուշի մարզում նշվեց Վարդավառը: Հեթանոսական ծագում ունեցող տոնը տավուշցիները տոնում են շուքով, հեթանոսաբար՝ գնում են անտառների աղբյուրներ, խորոված սարքում, իրար ջրում, գետերում լողանում: Հայ առաքելական եկեղեցին այս տարի Վարդավառը տոնեց հուլիսի 8-ին: Եկեղեցին այդ տոնը կոչում է Քրիստոսի պայծառակերպության տոն: Սակայն տավուշցիները երբեք Վարդավառը եկեղեցու տոնացույցով չեն նշում, այն տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը: Լինում են տարիներ, երբ հուլիսի 20-ից հետո լինում է երկու կիրակի: Այդ ժամանակ նոյեմբերյանցիների մի մասը Վարդավառը տոնում է հուլիսի 20-ից հետո երկրորդ կիրակի: Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների մի մասը Վարդավառը կնշի առաջիկա կիրակի՝ հուլիսի 29-ին: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները ամեն տարի Վարդավառը տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:55 27/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia