ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սամվել Բեգլարյան. «ԵԿՄ-ն իր մեջ ուժ կգտնի բարեփոխվելու»

ԵԿՄ վարչության անդամ, նոյեմբերյանցի գրող, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանին հարց ուղղեցինք Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո ԵԿՄ-ում տիրող իրավիճակի, այդ կառույցում հնարավոր բարեփոխումների մասին: Նա ասաց. «Երեւույթը, որ տեղի ունեցավ, շատ ցավալի եւ ամոթալի է: Բայց այսօր առանց դատարանի վճռի դատողություններ անելու հարկ չկա, միայն դատարանը կարող է մարդուն մեղավոր կամ անմեղ ճանաչել: Մանավանդ, որ այդպիսի իրավիճակից ապահովագրված չէ ոչ մի կազմակերպություն, պետք չէ մեկ կամ մի քանի մարդու արարքները վերագրել մի ամբողջ կազմակերպության, դա արդար չէ, առավել եւս՝ երկրապահի նկատմամբ: Այսօր այդ կառույցին քննադատում են, ասելով՝ միթե չե՞ք տեսել, թե ինչով էր զբաղված ձեր ղեկավարը, սակայն այդ նույն հարցը կարելի է ուղղել ողջ ազգին,ասելով՝ չե՞ք տեսել, թե ինչով էին զբաղված երկրի ղեկավարը եւ մնացած կոռումպացված անձինք: ԵԿՄ-ն միանշանակ պետք է բարեփոխվի, սակայն այդ բարեփոխումները պետք է անի երկրապահը՝ իր ուժերով եւ ոչ թե կողքի, պատահական մարդկանց խորհուրդներով, ովքեր նույնիսկ չեն կարող վերծանել ԵԿՄ բառը եւ չգիտես ինչով էին զբաղված պատերազմի օրերին: Երկրապահը, իր շատ թերություններով հանդերձ, երկրի ազգային-ազատագրական պայքարի գործում ավանդ ունի: Կասկածից վեր է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին ետ շպրտվեց հայոց բանակի թիկունքում երկրապահի կանգնելու շնորհիվ, 5 հազար երկրապահ կամավորականներս մեկնեցինք առաջնագիծ: ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի սեփականությունը չէ, եթե նա ինչ-ինչ բաներ բաներ սեփականաշնորհել է , եւ իր մեջ ուժ կգտնի բարեփոխվելու»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 23/06/2018