Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՍԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցերը Լոռու, Տավուշի մարզերում եւ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են մշտադիտարկումները հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ:

Երեկ երեկոյան ուժեղացված ստուգայցերի թիրախում են եղել Լոռու և Տավուշի մարզերի, իսկ այսօր առավոտյան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի և իրացման ցանցի կազմակերպությունները:

Երեկոյան կատարված անակնկալ այցերը մարզային հասարակական սննդի օբյեկտներ ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեքորեն. խախտվել են թե դիմակները պատշաճորեն կրելու, թե ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:

Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Առավոտյան Դավթաշենի խանութներում արված շրջայցը փաստել է, որ այստեղ ավելի լավ են պահպանվում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերը:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկումները շարունակական են:

 

Հրապարակվել է։ 04:49 22/06/2020