Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սևանա լճի կանաչելն անհանգստացնում է

Գեղարքունիքի  մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը  խոսելով լճի մասշտաբային կանաչելու  խնդրի մասին, ասաց, որ լիճը, որպես այդպիսին, թունավոր ու վտանգավոր չէ, «Բայց քանի որ ջրիմուռը ջրի տաքացման հետևանքով բարձրացել է ջրի մակերես, ըստ այդմ, մարդիկ վախենում են: Իհարկե, այս պահին լողանալն անհնար է, որովհետև ամբողջը կանաչ է: Բայց դա վերանալու է: Հիմա  բնապահպաններ, բազմաթիվ գիտաշխատողներ զբաղվում են այդ ուղղությամբ,  Սևանի կանաչելու  հետ կապված աշխատանքններ  են տարվումՓոխմարզպետը նշեց, որ ինքն էլ է ապրում  այդ մարզում ՝ Նորատուս համայնքում, ասելով՝    ես միշտ ականատես եմ եղել կանաչելուն, բայց՝ ոչ այս քանակությամբ : Այդ խնդիրը բոլոր տարիներին որոշակի ժամանակ եղել է, բայց քանակության շատ լինելն  իհարկե ահազանգ է, որով պետք է զբաղվել:  Մեր լիճը մեր բնական հարստությունն է: Սևանա  լիճը  Հայաստանի տուրիստական կարևոր վայրերից է , այն  գրավում է տուրիստներին իր գեղեցկությամբ,զբոսաշրջիկները  Հայաստան այցելելով՝  գնում  են Սևանա լիճ, բայց քանի որ այս ընթացքում լիճը կանաչեց, այդ իսկ պատճառով բավականին նվազեց տուրիստների թիվը: Սևանի կանաչելը   մեծ  վնաս է պատճառում նաև ներդրում անողներին, որոնք բավական  գումարներ են ներդնում հանգստի համար ,որը տարվա ընթացքում երկու – երեք ամիս են աշխատում աշխատում են վնասով: Տուրիստները  հեռուստատեսությամբ , համացանցով տեսնում են  Սևանա լիճը կանաչ վիճակում եւ   խուսափում են Սևան այցելել:


 Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի խոսքով՝ այս ամենի մեղավորը նաեւ   բնությունն է՝ իր գլոբալ տաքացմամբ: «Այս հարցում ավելի շատ մեղավորը մենք ինքներս ենք, մեր ժողովուրդն է մեղավոր: Ամբողջ ազգաբնակչությունը, ամառային հանգստի եկողները գալիս են Սևան ու ինչքան կարողանում աղտոտում են,   սկսած կենցաղային աղբից ամեն լցնում են Սևան:

Մարզային իշխանությունը այս հարցում իրավասություններ չունի, մեծ հաշվով ահազանգողի դերում ենք մենք»,-ասաց նա, շարունակելով. «Ամենամեծ ազդեցությունը նաեւ լճի մակարդակի բարձրացում-ցածրացումն է, վերջին տարիներին լճի մակարդակի բարձրացումը։ Ափերի մաքրում կամ ընդհանրապես վատ մաքրվեց, կամ չմաքրվեց առհասարակ,  խիստ ազդեց նաև ձկնային պաշարների անհամամասնությունը, որը նպաստեց  միկրոօրգանիզմների բազմացմանը:

 Այս ամենը ինչի հետ մի շարք այլ պատճառներ բերեցին հասցրեցին այս օրվան: Մենք այսօր սարսափելի դրության մեջ ենք»:

Վերջին օրերին անասունների անկման դեպքեր գրանցվեցին  Գեղարքունիքի մարզում ,որն  անհանգստացրեց բնակիչներին :

Մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը  բացատրում է, թե ինչի հետեւանքով կարող են սատկել անասունները: Նշելով, որ կենդանիների անկման դեպքեր նախկինում էլ են եղել, սակայն երբևէ չեն կապվել Սևանից ջուր խմելու հետ, նա հավելեց. «Ես չեմ

կարծում, որ Սևանա լճի ջրից են սատկում: Լաբորատոր հետազոտության արդյունքներն էլ ցույց կտան, որ դա միանշանակ արոտից է: Առվույտն այս սեզոնին ծաղկում է, ծաղկման շրջանում անձրևները զուգադիպել են: Ցողով անասունն արածում է, որից հետո ջուր է խմում և ստամոքսում խմորման պրոցես է ընթանում: Դրա դեմ լավագույն միջոցը այն է, որ անասուններին մեկուսացնեն, ներսը պահեն, կանաչով չկերակրեն, երկու  օր խոտով կերակրեն, ստամոքսի պարունակությունը փոխվի, որպեսզի այդ խմորումը նորից չշարունակվի Եթե Սևանի ջրի խնդիրը լիներ, նաև ձկները կվնասվեին: Սևանի  ավազանից անասունների  հազարավոր գլխաքանակ է ջուր խմում, ուղղակի դեպքը պատահել է այն հատվածում, որտեղ առվույտը ծաղկել է: Նման դեպքեր եղել են, էլի կլինեն՝ սարերում էլ, հանդերում էլ, լճի  առափնյա հատվածում էլ»:


Տաթևիկ Հարությունյան 

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում

 

 

Հրապարակվել է։ 06:12 11/07/2019