Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սեւքարի անտառնտեսությունում ծառատունկի մեծ աշխատանքներ են կատարվում (լուսանկարներ)

Մարզերի զարգացման ծրագրով Սեւքարի անտատնտեսության Աչաջրի անտառպետության անտառներում, 200 հեկտար տարածքում, յուրաքանչյուր հեկտարում 1000  հատ հարթակ է պատրաստվել, որպեսզի ծառերից ընկնող սերմերից տնկիներ աճեն, անտառը բնական վերաճ ապահովի։ Սեւքարի անտատնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանը հայտնեց, որ 2020 թվականին նույն ծրագրով 300 հեկտար  անտառում հարթակներ կպատրաստվեն։Այդ անտառնտեսության Գետաշենի անտառպետության 10 հեկտար անտառում նախապատրաստվել, ձեւավորվել են խրամատներ, որից 2 հեկտարում կկատարվի կաղնու սերմերով ցանքս, մնացած տարածքում կտնկվի 15 հազար  հատ կաղնու, 10 հազար հատ  հացենու, 5 հազար հատ կեչու տնկիներ։ Այս տարի պետական պատվերով Սեւքարի անտառտնտեսության պահեստներից բնակիչներին հատկացվել է 5550 խորանարդ մետր վառելափայտ, 74 խորանարդ մետր շինափայտ։ Իջեւանի տարածաշրջանի  անտառամերձ համայնքների  ծխերին Սեւքարի անտառտնտեսության անտառներից, ինքնապատրաստմամբ տրամադրվել է շուրջ 10 հազար խորանարդ մետր անտառի թափուկ։ Յուրաքանչյուր ծխի հատկացվել է 8 խորանարդ մետր թափուկ։



Հրապարակվել է։ 09:25 26/11/2019