Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետի ասուլիսին Տավուշի մարզից 2 լրագրող էին մասնակցում

Փետրվարի 7-ին Երեւանում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  տեղի ունեցավ  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին հիմնականում մասնակցում էին երեւանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Տավուշի մարզից ընդամենը 2 լրագրող էին ներկա։ Մարզպետը երկար եւ հանգամանալից  պատմեց 2019թ․ մարզի կյանքում կատարված տարաբնույթ  ծրագրերի մասին,ըստ ոլորտների  նշեց հեռանկարները։ Այնուհետեւ Հ․ Չոբանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ 

Հրապարակվել է։ 12:29 07/02/2020