Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Շուն պահելու պատճառով 2 կնոջ ծեծ՝ Իծաքարում

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ Արմեն Այդինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. նոյեմբերի 7-ին, ժամը 18-ի սահմաններում շուն պահելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել Իծաքարի բնակչուհուն, ապա ապտակել ծեծված կնոջը օգնության շտապած, այդ կնոջ եղբոր կնոջը: Ա. Այդինյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»): Ա. Այդինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա.Այդինյանը դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է վաղը` հունվարին 25-ին Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 24/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia