ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Շուշին մի դժբախտ, դժգույն քաղաք էր. եթե այն մեզ պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում». Փաշինյան


«Այսօր մի հայտարարություն եք արել, որը կարող է տարընթերցման տեղիք տալ։ Խոսքը Շուշիի մասին է։ Որքանով ես եմ ծանոթ բանակցային գործընթացում եղած քննարկումներին, Շուշիի հարցը երբևէ բանակցային փաթեթի մաս չի կազմել և ես չգիտեմ դեպք, որ քննարկված լինի Շուշիի հարցը»,- դիմելով ՀՀ վարչապետին՝ Աժ-ում ասաց իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Իսկ որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է։ Մենք, բանակցային փաթեթ ասելով, նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել․․․: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իմ շփումներն ու քննարկումներն ինձ համար կասկած չեն թողել, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից ու Շուշիից: Մենք հիմա որ այդքան այդ տարածքների մասին խոսում ենք, իսկ ո՞վ է վերջին անգամ այդ տարածքներում եղել: 30 տարվա ընթացքում այնտեղ ի՞նչ է արվել...: Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»,- ասաց Փաշինյանը:

 

Հրապարակվել է։ 20:55 16/11/2020