Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սիգի որսն արգելվեց, ձուկը թանկացավ

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է արձակել, որով 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսն արգելվել է, ինչպես նաեւ՝ ուժեղացվել հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ: Այդ հրամանն արձակվել է Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով: Դեկտեմբերի 23-ին Նոյեմբերյան քաղաքում  Սիգ  ձկան մեկ հատը վաճառվում էր 650 դրամով: Նախկինում այդ ձկան մեկ հատի գինը 500 դրամ էր:

Հրապարակվել է։ 21:00 23/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia