Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սուսաննա Մարտիրոսյան․ «Վարչապետի ապարատում հայտնված ոչ մի նորելուկ չի կարողանալու ինձ «փոշիացնել» վարչապետի մոտ »


Լրագրող Սուսաննա  Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է« Այ մարդ, էս ուր ենք գնում, հանրային կարևորագույն հարցեր ես բարձրացնում՝ մանկապարտեզի տարածքի ապօրինի զավթումը կանխելու, որի հետևանքով 90 երեխա կրթությունից դուրս ա մնում, խմելու ջրի, քարաթափման, ոռոգման համակարգի արդիականացման, մանկապարտեզ, դպրոց, սանհանգույց ու մշակութի տներ սփյուռքի ընկերներիս աջակցությամբ վերանորոգելու հնարավորության, երբ դրանց խոչընդոտող մարդիկ կամ երևույթները լիկվիդացվեն, ասում են՝ եկել ա Նոյեմբերյան (իսկ ես այնտեղ ծնվել եմ) Anna Hakobyan_ _ի ու Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան_ի անունով ՖՌՖՌՈՒՄ ա, ( սա նույն աղբյուրից տարածվող նույն զրույցն ա, որ երկրորդ անգամ ուրիշի բերանով ինձ է հասնում)։ Ինձ համար ահավոր վիրավորական է ուրիշի անունով հանդես գալ, 26 տարվա լրագրող եմ, նույնիսկ մի անգամ գրական կեղծանունով հանդես եկած չկամ, որովհետև թաքնվելու կարիք չեմ ունեցել, համարձակ եւ փաստացի ստորագրել եմ անգամ ամենավտանգավոր նյութերիս տակ։

Իմ անունով եմ հանդես եկել, գալիս ու գալու, քանզի ի գիտություն բոլորին՝ ես անուն ունեմ ու լաաաավ էլ անուն, ազդեցիկ ու գեղեցիկ, որի առհավատչյան ընկերներիս վստահությունն է։ Անունս ծնողներից նախասիրությունն է, որը ամրապնդվել է գենետիկայով, չգողանալու, չթալանելու, ուրիշի ընտանիք չքայքայելու, մարդկանց սիրելու ու օգնելու ազնիվ պատգամով։ Ու Աննան ու Նիկոլը հասարակությունում իմ դիրքի, շրջապատում ընդունելի լինելու ու հայրենիքը սիրելու գործում ավանդ չունեն, դա բացառապես ծնողներիս դաստիարակությունն է ու իմ ինքնագիտակցումը։ Պարզապես, այդ մարդկանց հետ 4 տարվա աշխատանքային հարաբերությունները վերաճել են երկուստեք բարեկամության։ Վստահ եմ, վերջին միտքը հաչողներիդ համար հասու չէ, բայց դա անհերքելի իրողություն է։ Ուստի, մի լղոզվեք ու մի խցկվեք այդ հարաբերությունների մեջ։
Համեստ լինելը, փաստորեն՝ շան տղություն է, ուստի կարդացեք ու համեմատվեք։
Վստահությունը, որը ընկերներս ցուցաբերել են ֆինանսներ տրամադրելու տեսքով, 1,5 տարում 
Այրում Համայնք_ում ,,պատճառ է դարձել,, Դեբեդավանի մանկապարտեզի վերականգնման (12մլն), Արճիսի, Այրումի, Հաղթանակի մանկապարտեզների նոր գույքի ձեռք բերման, արդիականացման ( շուրջ17մլն FCN), Դեբեդավանը Նոյեմբերյան քաղաքին կապող տրանսպորտային գծի ստեղծման (2մլն, գործընթացում է), Հաղթանակի ոռոգման համակարգի վերականգնման (15 մլն, ավարտված է , 36 հա հողատարածքներ սպասարկվում է), Դեբեդավան գյուղում ,,Սուրբ Մարիա,, եկեղեցու կառուցման համար (25 մլն բյուջով), որի մոտ նախատեսվում է նաև Հայորդաց տուն՝ կիրակնօրյա դպրոցով։ Սահմանային գյուղի ուսնանողների ուսման վարձի տրամադրման, Դեբեդավանի մանկապարտեզի ջեռուցման (443000դրամ), սահմանում խրամատների արմրացման, Ակնաղբյուր գյուղում խմելու ջրի համաֆինանսավորման (10 մլն)։ Դեբեդավանի մանկապարտեզում խաղահրապարակի հիմնման, մանկապարտեզներին անվճար կաթնամթերքի տրամադրման (գործընկեր՝ FCN) համար։ Համայնքի բնակիչներին անձնական խնդիրներին անթիվ աջակցություն, բազմաթիվ հումանիտար եւ բարեգործական ծրագրեր, մի մասը արդեն չեմ էլ հիշում։
Ւսկ մի լուրջ հարց էլի՝ դուք ի՞նչ եք արել ձեր բարձունքներից էս երկրի հոգսը թեթևացնելու համար։
Ու էսքանից հետո ինձ իրավունք եմ վերապահում ,,անհամեստ, լինել, քանի որ ընդդիմախոսներս իմ մասին վայրահաչելով, իբր ինձ դրդում են երկրիս նկատմամբ անտարբեր լինել։
Այո՜, մի միտք ճիշտ է՝ ,,շահարկում եմ,, Աննայի ու Նիկոլի անունը, սաղիդ դեմքին ծեփելով, որ քանի ես կամ Նոյեմբերյանում, որպես լրագրող եւ որպես ներդրումային ծրագրերի ղեկավար, ապիկարություններ, հակօրինական, հակապետական ոչ մի ստահակություն իմ շրջապատում թույլ չեմ տալու, չեմ թողնելու, որ Նիկոլն ու Աննան էս տարածքում պարտվեն ու, (ի տարբերություն ձեզ՝ առանց պաշտոնի, դիրքի, հովանավորչության ակնկալիքի, անգամ արածներիս դիմաց A4 ֆորմատի վրա ձեռագիր գրված մի շնորհակալագիր էլ չեմ ստացել ո՜չ համայնքային, ո՜չ մարզային իշխանությունների կողմից։ Ընդհակառակն՝ ստացել եմ ,,նախատող,, զանգեր մարզպետի կողմից՝ թե բա մեր մարզի հարցերը ինչո՞ւ եք հասցնում գերատեսչություններ։ Իսկ թե ինչու՝ գիտեն մարզի համայնքների ցանկացած բնակիչ ու համայնքապետ)։ Քավ լիցի, ակնկալիք չունեմ, իմ անունը, դիրքը ես իմ գործերով եմ ամրագրում, աշխատատեղ ստեղծում իմ եւ այլոց համար։ Հեղափոխական հականերիդ համար մեր պարտվելը երազանքն ա մնալու։

Վարչապետի ապարատում հայտնված ոչ մի նորելլլլլլլլուկ չի կարողանալու ինձ ,,փոշիացնել,,, վարչապետի մոտ, որովհետև իմ նպատակները, ի տարբերություն նրա, ոչ անձնական են, հայրենաշեն, սահմանապահ։ Իսկ պուճուրիկի վայրահաչոցի թեմա իր հովանավորչական դիրքերը ամրապնդելն է, որն արյան գնով էլ լինի թույլ չեմ տալու։
,,,Ինձ համար հասարակական գործունեությունը նոր չէ, ինձ ճանաչողները դա գիտեն, ինչեր եմ թողել, ինչերից եմ ինձ զրկում՝ Երևանի փափկասուն կյանքից հետո՝ սահմանում ապրելով։
Արել եմ բոլոր իշխանությունների ժամանակ, անում եմ հիմա (ավելի անձնավորված մոտեցմամբ) անելու եմ 10_15 տարի հետո 
Nikol Pashinyan_ի իշխանավարումից հետո։
Ինձ կոտրել չեք կարող շնաբարոնե'ր, իմ թիմն աշխարհասփյուռ է, իմ թիմը հզոր է, հանկարծ ձեզ ավելին թույլ չտաք, այլապես ձեր ու նաև ձեր մանր ու մեծ կալիբրի չինովնիկիկիների կոկորդ կկրծեն, հետ պահել ի վիճակի չեմ լինի։
Մնացե՜ք խաղաղությամբ ու ձեր ճստո կարգավիճակով ոտքիս տակ մի ընկեք, այ էդ ժամանակ լուրջ ձեր իսկ փոշու հոտը կառնեք։

Նոյեմբերյանում, իմ նման ազնիվ ու հայրենիքի համար սրտացավ մարդ շատ կա, ու էստեղ խնդիրը ես չեմ, էստեղ խնդիրը երևույթն է՝ բոլոր աշխատող մարդկանց արհեստականորեն խոչընդոտելն է։ Խորհուրդ՝ ձեզ մեզնից հեռու պահեք, ճիվաղնե՜ր, այլապես պատասխանը համարժեք ու, գուցե անհամարժեք կլինի»։  


Լուսանկարում- Սուսաննա Մարիտոսյանի կատարած գործերը բազմաթիվ են։



 


Հրապարակվել է։ 09:38 29/06/2020