Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սպանության համար դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

1988թ. ծնված Հրանտ Անանյանը մեղադրվում է այն բանում, որ 2017թ. հուլիսի 5-ին, ժամը 22.20-ի սահմաններում Բերդ քաղաքի Հայ Նահապետի փողոցում, «Միջի Աղբյուր» պուրակի դիմացի հատվածում կայանած , Դավիթ Բադալյանին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, քննությամբ չպարզված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի բնակիչ, 1987թ. Դավիթ Բադալյանի որովայնի շրջանում: Մեր տեղեկություններով՝ դանակահարության պատճառը կարող էր լինել նրանց միջեւ գումարային չլուծված խնդիրը: Դ. Բադալյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից մահացել է: Հ. Անանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Նախկինում 2 անգամ՝ ավազակային հարձակման եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով դատված Հ. Անանյանը կալանավորված է. գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: 2018թ. օգոստոսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Հ. Անանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 12 տարի ժամկետով ազատազրկման: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 31/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia