Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Սպիտակցի Հայկոյի, ՀՀ վաստակավոր արտիստի մասնակցությամբ մուղամը հայերը հայհոյում են. (Տեսանյութ)

Youtube-ում 2013 թվականից տեղադրված է Հայկ Ղեւոնդյանի (Սպիտակցի Հայկո), 2012 թվականից ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի, Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչ, երգիչ Նասիբի եւ այլոց մասնակցությամբ տեսանյութը: Մեր տեղեկություններով` տեսանյութը նկարահանվել է 2007 թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի տարածքում, Կողբի բնակիչներից մեկին պատկանող ամառանոցում: Քեֆ-համերգի մասնակիցները ադրբեջանական երգեր, մուղամներ են երգում`ադրբեջաներեն եւ հայերեն բառերով: Համացանցում քեֆ-համերգի տեսանյութը դիտել է գրեթե 189 հազար մարդ, դրա 104 մեկնաբանողների մեծ մասը հայեր են, ովքեր հայհոյախառն., վիրավորական մեկնաբանություններ են գրել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 13/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM