+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

 Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ 

 

Հրապարակվել է։ 07:25 26/05/2020