Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար.

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սիփան-Գեղաձոր ավտոճանապարհները:

Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան,  Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան, Կապան-Գորիս ավտոճանապարհներին և ՍարավանԶանգեր», ՍիսիանԶանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«Չայնիի» ոլորաններում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար.

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 580 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Հրապարակվել է։ 06:54 06/02/2020