Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թալանված, սողանքից ավերված երկաթուղին կվերականգնվի՞

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի տարածքում հողի սողանքից ավերված է Դիլիջան-Իջեւան երկաթուղու հատվածը: Սողանքի հետեւանքով Աղստեւ գետի ձախ ափին գտնվող առանձնատների տերերը լքել են իրենց բնակարանները, նրանց պետական բյուջեից դրամական փոխհատուցում է տրվել: Դիլիջան-Իջեւան-Ադրբեջանի սահման երկաթգիծը 1990-ական թվականների երկրորդ կեսից թալանվել է, երկաթուղու ռելսերը տեղում են, սակայն էլեկտրական լարերը եւ այլ պարագաներ գողացվել-թալանվել են: Երկաթգիծը վերագործարկելու դեպքում Իջեւանի բենտոնիտ կոմբինատը, գինու գործարանը, այլ ձեռնարկություններ իրենց արտադրանքը կարող էին առաքել երկաթուղով, դեպի Երեւան եւ այլ քաղաքներ մեկնող մարդատար գնացքներ կաշխատեին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 11/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia