Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Թեղուտի վարչական տարածքում ավտոմեքենաների բախումից 57-ամյա ուղեւորը զոհվել է

Թեղուտի վարչական տարածքում ավտոմեքենաների բախումից 57-ամյա ուղեւորը զոհվել է

Այսօր`դեկտեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում Թեղուտ գյուղի վարչական տարածքում, Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 103-րդ կիլոմետրում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:

Իջեւանի կողմից երթեւեկող«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վազանցել է մեծ բեռնատարի, եւ երթեւեկության հանդիպակաց գոտում բախվել «Ֆորդ Տրանզիտին»:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը`Սեւան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Սաշիկ Վերանյանը տեղում մահացել է, իսկ մեքենայի վարորդը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով`Ս. Վերանյանը արմատներով Գոշ գյուղից էր, բնակվում էր Սեւան քաղաքում, այդ մեքենայի վարորդը ծագումով Ծովագյուղից է, նա նույնպես բնակվում է Սեւանում: Վարորդն ու զոհված ուղեւորը քենակալներ են:

Դեղորայք տեղափոխող «Ֆորդ Տրանզիտի» վարորդը՝ 1993 թ. ծնված երիտասարդը Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչ է: Նա վթարից շատ չի տուժել, սակայն նույնպես բուժզննում է անցել:

Դեպքի հետո վթարի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վահե Ղազարյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանը, այլ իրավապահներ: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


https://aravot.am

Հրապարակվել է։ 20:00 06/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ