Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թունելը մերթ լուսավոր է, մերթ՝ խավարի մեջ

2004թ. հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց Լինսի հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257մ երկարություն ունեցող թունելը ներկայումս  սպասարկում է նախկինում «Լինս» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ տնօրեն Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ընկերությունը, որը, պայմանագրի համաձայն, իրականացնում է թունելի պահպանության աշխատանքներ: Փետրվարի 11-ի առավոտյան, ժամը 10-ն անց 10-ի  սահմաններում տեսանք, որ թունելի  ներսում խավար է, լուսավորության լամպերը  չէին վառվում։ Հաջորդ օրը , ժամը 19-ն  անց 20-ի սահմաններում անցնելով ավտոմոբիլային այդ   թունելով՝ տեսանք, որ  թունելը նորմալ  լուսավորվում է։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեւի անտեղյակ է Դիլիջանի թունելի  լուսավորության  փոփոխական վիճակից

Հրապարակվել է։ 10:06 13/02/2020