Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տարեմուտի խոսք


Մի տարի էլ գլորվեց պատմության խոր ձորը, մանուկները մի տարով էլ մեծացան, մեծերը մի տարով էլ մեծացան: Տարեմուտը միշտ խորհելու տեղիք է տալիս, թե կյանքի երթում ո՞ւր էինք, ո՞ւր հասանք, ի՞նչ հաջողվեց կամ չհաջողվեց անցած տարի, ի՞նչ է նախանշվում գալիք տարում: Ամանորին մի տեսակ բարության ես համակվում, գեղեցիկ մաղթանքներով տոգորվում, եթե նույնիսկ մի քանի բաժակ չես խմել կամ բաժակաճառ չես ասում: Ցանկանում ենք, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, հայոց բազմաչարչար հողում արեւածագերն ու մայրամուտները խաղաղ լինեն, բանակից երիտասարդ տղաները ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ: Թող նոր տարին առողջության տարի լինի, հիվանդներն ապաքինվեն: Ցանկանում ենք, որ նոր տարին սիրո տարի լինի, սիրող սրտերը միանան իրար: Մաղթում ենք,որ 2018թվականը լինի աշխատանքի տարի, առանց աշխատանքի ոչ մի բարիք չի ստեղծվում: Ցանկանում ենք, որ Հայաստանի մեծահարուստները ու պաշտոնյաները չմեծամտանան, աղքատ, հասարակ մարդիկ իրենց վիճակի պատճառով չվհատվեն: Մաղթում ենք, որ Հայաստանում օրենքը բոլորի համար գործի, հավասարների մեջ առավել հավասարներ չլինեն: Արտագաղթը հյուծում է Հայաստանը, ջլատում նրա ուժերը: Թող նոր տարում եւ հետայսու մեր երկրից հեռացողներ չլինեն, աշխարհի տարբեր ծայրերից հայերը Հայաստան երկրում հավաքվեն, ծաղկեցնեն հայոց հողը:Թող նոր տարում վերանան սուտ խոսքն ու փուչ, վնասակար գործերը, խոհեմ միտքն ու խոսքն ամրապնդվեն մնայուն, հանրօգուտ գործով: Որպեսզի այս ամենը , թեկուզ մասամբ, իրականություն դառնա, անհրաժեշտ է ամենքիս եւ յուրաքանչյուրիս ներդրումը: Դե ուրեմն տեր լինենք մեր առաքելությանը, մարդ լինելու վեհ կոչմանը: Նոր տարի. գալդ բարի: 
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: 

«Տեսանկյուն»

Հրապարակվել է։ 19:19 31/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia