Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Տավուշի դպրոցների հաստիքների կրճատման մասին «սեւ նամակներ» են ուղարկվել

Տարեմուտին`2017թ. դեկտեմբերի 27-ին Տավուշի մարզխորհրդի նիստում, որին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հայտարարեց ֆինանսների նախարարության ու կրթության եւ գիտության նախարարության համատեղ նամակի մասին, որով դպրոցների տնօրեններին առաջարկվել է դպրոցների ոչ մանկավարժական հաստիքների թիվը համապատասխանեցնել երկու նախարարությունների կողմից ներկայացված սահմանաքանակին: Այսպես, մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում պետք է լինի ոչ մանկավարժական առավելագույնը 7.5, 100-300 աշակերտ ունեցող դպրոցներում`9.5, իսկ 300-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում`13 հաստիք: Ոչ մանկավարժական հաստիքների մեջ մտնում են տնօրենի, փոխտնօրենի, հաշվապահի, պահակի, հավաքարարի հաստիքները: Հավանակա՞ն է, որ Տավուշի դպրոցներում դասղեկության համար այլեւս ուսուցիչներին գումար չեն վճարի կամ շատ քիչ վճարեն: Այդ մասին հարց տվեցինք մարզպետարանի վարչության պետ Կարեն Նազարյանին: Նա հայտնեց, որ դասղեկության, մեթոդական միավորումների համար վճարվող գումարները աշխատավարձ չեն, այլ`հավելավճարներ, դրանք վճարվում են , եթե տվյալ դպրոցը դրա համար բավարար ֆինանսական միջոցներ ունի:

Հրապարակվել է։ 19:25 22/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM