Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Տավուշի ֆուտբոլասերները չեն կարողանում ֆուտբոլ նայել

Տավուշի մարզի բնակիչները հեռուստատեսային թվային ընդունիչ սարքի միջոցով կարող են դիտել 9 հեռուստաալիք: Դրանց թվում ռուսական «ՌՏՌ» հեռուստաալիքն է, նաեւ Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաալիքը: Տավուշի մարզում հեռարձակվում են նաեւ տեղական «Իջեւան ՏՎ» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունների հաղորդումները: Դրանք իրականացնում են ոչ թվային, անալոգային հեռարձակում,տեղական այդ հեռուստաընկերությունների հաղորդումները դիտողների թիվը շատ քիչ է: Թվային հեռարձակվող վերոհիշյալ 9 հեռուստաալիքներից միայն մեկն է հեռարձակում ֆուտբոլի եվրոպական թոփ 5 առաջնություններից մեկի խաղերը: Տավուշցիները հնարավորություն ունեն հայկական 2-րդ հեռուստաալիքով հետեւելու Անգլիայի Պրեմիեր լիգային հանդիպումներին: Տավուշցի ֆուտբոլասերները դժգոհ են, որ ի տարբերություն Երեւանի եւ Արարատյան դաշտի ֆուտբոլասերների, չեն կարող դիտել Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնության խաղերը: Ավելի շատ հեռուստաալիքներ դիտելու համար շատ տավուշցիներ արբանյակային ալեհավաքներ են տեղադրել, սակայն արբանյակային հեռարձակմամբ ֆուտբոլային խաղեր չեն ցուցադրվում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 07/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM