Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Տավուշի մարզպետ. «Եվրամիությունը Ենոքովանի զարգացման համար 8 միլիոն եվրո կներդնի»

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով մարզում աշխատատեղերի ստեղծման, խորհրդային տարիներին հզոր, այժմ պարապուրդի մատնված գործարանները վերագործարկելու մասին հարցին, ասաց որ մարզի Չորաթան գյուղի անասնագոմերը սեփականաշնորհված էին, իրենք կարողացան դրանց սեփականատիրոջ հետ կապ հաստատել, նաեւ որոշակի չափով համայնքային սեփականություն տրամադրվեց նորաբաց տեքստիլ ձեռնարկությանը, «Տավուշ Տեքստիլը» այժմ չգործող ձեռնարկությունների համար լավ օրինակ կարող է լինել: Նա հավելեց. «Մենք մտածում ենք տուրիզմի զարգացման ինտենսիվ քայլեր կատարել: Ենոքավանն այսօր դարձել է Տավուշի մարզի այցեքարտերից մեկը, որը Եվրամիությունից 8 միլիոն եվրոյի ծրագիր է շահել, եւ Ենոքովանում պետք է այդ 8 միլիոնը ներդրվի ենթակառուցվածքների, ընդհանուր առմամբ՝ տուրիզմի զարգացման համար: Մենք բոլոր աշխատանքները կատարում ենք աշխատատեղերի ավելացման, սոցիալական ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար»: Մարզպետը հավելեց, որ Տավուշի մարզում աշխատողների պակաս է զգացվում,որը մտահոգում է: Նա օրինակ բերեց «Տավուշ Տեքստիլի» Չորաթան եւ Արծվաբերդ գյուղերի արտադրամասերը, որտեղ աշխատելու համար հարեւան գյուղերից ավտոբուսներով,ավտոմեքենաներով աշխատողներ են տեղափոխում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 09/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM