Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետարանի արտառոց հայտարարությունը

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրված է հետեւյալ հայտարարությունը«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզում մինչ այժմ կուտակված խոտը բավարար չէ մարզում բուծվող անասնագլխաքանակի ձմեռացումը ապահով կազմակերպելու համար։ Այդ նպատակով Տավուշի մարզպետարանը նախաձեռնել է աջակցության միջոցառումներ, որով պարտավորվում է բոլոր այն ֆերմերներին, ովքեր խոտի գնման ու կուտակման հետ կապված խնդիր ունեն, տեղական պատասխանատուների միջոցով, փոխհատուցել խոտի տեղափոփոխման ծախսերը» ։

Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով զանգահարեցինք, որպեսզի տեղեկանանք, թե  ո?վ եւ ե?րբ է փոխհահատուցելու  խոտի տեղափոխման ծախսերը, սակայն  կոնկրետ  պատասխան չստացանք։ Այս տարվա հունիսին Տավուշի մարզպետարանի բարձրաստիճան պաշտռոնյան մեզ գժգոհեց, թե ինչու ենք գրել Տավուշի մարզում  երաշտի մասին,  երաշտ չկա։  Մինչդեռ անաասնակեր խոտի պակասը այս տարվա  երաշտի հետեւանքն է։

Հրապարակվել է։ 11:57 24/09/2019