Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի սահմանագոտում շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն է եղել

Սեպտեմբերի 8-ին  Տավուշի մարզի բնակավայրերում  մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Ոչ միայն մարզկենտրոն Իջեւանում, մարզի քաղաքներում են մաքրման, բարեկարգման աշխատանքներ  կատարվում, այլեւ` մարզի սահմանամերձ, հեռավոր բնակավայրերում: Խոշորացված Բերդ համայնքի մաս կազմող Վերին Ծաղկավան գյուղում  շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում, դրանք ղեկավարում է Վ. Ծաղկավանի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը: Գյուղապետարանի աշխատողները, գյուղի բնակիչները կենցաղային աղբից  մաքրել են իրենց բնակավայրը, տրակտորը մաքրել է գյուղի տարածքով  անցնող  հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրերը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 15:00 08/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia