Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Տավուշի սահմանագոտուց աջակցություն՝ Սամվել Բաբայանին

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը Ֆեյսբուքում իր հայրենակիցներին կոչ է արել աջակցել Սամվել Բաբայանին: Նա գրել է. «Կոչ եմ անում այն բոլոր տավուշցիներին, հատկապես՝ նոյեմբերյանցիներին, ինչպես նաեւ այն մարդկանց ովքեր մտահոգ են ազգի հերոս պարոն Սամվել Բաբայանի ճակատագրով, խնդրում եմ 15. 06. 2018թ.ին, ժամը 10.00 ին հավաքվել Երիտասարդական մետրոյի մոտակայքում որպեսզի այդտեղից ժամը 10.30 ին շարժվենք դեպի Վճռաբեկ դատարան, որտեղ ժամը 11. 00 ին կայանալու է դռնբաց դատական նիստ: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ձեր ակտիվ մասնակցությամբ սատարենք մեր հերոսին»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:35 14/06/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM