CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշում ցնծությամբ են ընդունել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը

Մայիսի 8-ին Իջեւան քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում առկա մեծ մոնիտորին ցուցադրվել է ԱԺ նիստը: Ներկաները մեծ ոգեւորությամբ, բացականչություններով, ծափերով են ողջունել Ն. Փաշինյանի վարչապետ ընտրվելը: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի կենտրոնում երիտասարդները նախօրոք երաժշտական տեխնիկա են տեղադրել, Փաշինյանի ընտրվելուց հետո աշխույժ երաժշտություն են միացրել, շամպայնով շնորհավորել միմյանց: Նրանց հետ Փաշինյանի ընտրվելը շնորհավորել է նաեւ գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը՝ Բերդավան գյուղի ֆեսյբուքյան էջից    

Հրապարակվել է։ 18:00 08/05/2018