Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշցի երաժիշտները փայլել են Մոսկվայի բեմում

Տավուշի մարզից 14-25 տարեկան թվով 16 երգիչ-երաժիշտներ մասնակցել են Մոսկվայում կայացած «Արմյանսկի Կոլորիտ» փառատոնին, դրա շրջանակներում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Տաղանդավոր Տավուշ» խորագրով գալա-համերգին: Փառատոնի կազմակերպիչներից Նարինե Խաչատրյանը, որը ծագումով Մովսես գյուղից է, ասաց, որ փառատոնը հովանավորել են Բերդի տարածաշրջանից սերված, Մոսկվայում բնակվող գործարարները: Փառատոնը ողջունել, դրա մասնակիցներին հաջողություններ են մաղթել սամբիստ, օլիմպիական չեմպիոն, Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից սերված Արսեն Գալստյանը եւ հայտնի ըմբիշ Միհրան Հարությունյանը:Փառատոնի կազմակերպիչները հոգացել են մասնակիցների՝ օդանավով Հայաստանից Մոսկվա մեկնելու եւ վերադարձի ծախսերը, ամեն մասնակցի 10 հազար ռուբլի հոնորար է տրվել: Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ այդ դպրոցի սաներից 3-ը փառատոնին մասնակցելու հրավեր են ստացել, նրանցից 2-ը` դաշնակահարուհի Նվարդ Ավետիսյանը (դասատու՝ Անուշ Մելիքսեթյան) եւ քանոնահարուհի Նելլի Բեգլարյանը (դասատու՝ Աիդա Սարգսյան) համերգին հաջողությամբ ելույթ են ունեցել, արժանացել պատվոգրերի, իսկ Իջեւանի երաժշտական դպրոցը`շնորհակալագրի:

Հրապարակվել է։ 17:00 20/11/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia