Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տեխնիկական խնդի՞ր, թե՞․․․


Տեւական ժամանակ է,ինչ փորձում ենք էլեկտրոնային եղանակով Տավուշի մարզպետարանի տեղեկատվական հարցում ուղարկել, սակայն չի ստացվում։ Մարզպետարանի կայք էջում, տեղեկատվական հարցումների էլեկտրոնային հարթակում  գրվում է, որ տեխնիկական աշխատանքների անցկացման պատճառով ժամանակավորապես հնարավոր չէ դիմում, հարցում կամ բողոք ներկայացնել։ Պետական մարմինններին  հարցում, դիմում կամ բողոք ուղարկելու ծրագիրը հովանավորում են Եվրամիությունը, ՄԱԿ-ի Զարգացման   ծրագիրը եւ  Kolbalab անունով ինչ-որ կազմակերպություն։ Նման հզոր հովանավորներ ունենալու դեպքում  հնարավոր չէ՞ վերացնել տեխնիկական խնդիրը, եթե իհարկե մարզպետարանը նման ցանկություն ունի։

 

 

Հրապարակվել է։ 07:08 25/01/2020