Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Տղամարդը դատարանում չի ընդունել, որ ռուս կնոջը բռնաբարել է

Մայիսի 11-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Արթուր Պապինյանի դատավարությունը: Երեկ`մայիսի 21-ին կայացել է այդ դատավարության երկրորդ նիստը: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուհու նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը»): Դատարանում Ա. Պապինյանը չի ընդունել իր մեղքը: Դատավարությունում նրա շահերը պաշտպանում է փաստաբան Սարգիս Խաչատրյանը: Դատարանը ծանուցագիր է ուղարկել Մոսկվա, որպեսզի գործով տուժող ճանաչված կինը մասնակցի դատական հետագա նիստերին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 22/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM