ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ցույցերում վարդեր բաժանողը`«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն է նշանակվել Սուրեն Աղաջանյանը,ով Դիլիջան քաղաքից դուրս, Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին հարակից տարածքում գտնվող «Գետափ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի տերն է: «Գետափ» համալիրի բազում տաղավարները փայտաշեն են: Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ համալիրում հարսանիքի է մասնակցել: Սուրեն Աղաջանյանը հայտնի է նրանով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած, Երեւանում անցկացված ցույցերի ժամանակ ցույցերի մասնակիցներին վարդեր է բաժանել: Զանգահարեցինք «Դիլիջան» ազգային պարկ: Քարտուղարուհին ասաց, որ Սուրեն Աղաջանյանը զբաղված է, նախարարությունից մարդիկ են եկել, հանձնում-ընդունում է կատարվում: Նա հայտնեց, որ Սուրեն Աղաջանյանը ազգային պարկի տնօրեն է նշանակվել մոտ 10 օր առաջ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 16/08/2018