Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ում լիցքավորվող գազը ինչո՞ւ է 40 աստիճան տաք

Մարտի 28-ին, ժամը 14-ի սահմաններում մեր ավտոմեքենան Ծովագյուղի վարչական տարածքում գտնվող ԱԳԼՃԿ-ում լիցքավորվեց: Տավուշցի վարորդը մեր ուշադրությունը հրավիրեց լիցքավորվող գազի ջերմության վրա, որը 40 աստիճան էր: Մեր կողմից արված լուսանկարներում գազի ջերմաստիճանը, լուսային ֆոների տարբերության պատճառով, չի երեւում, սակայն լուսանկարի այդ հատվածը խոշորացնելու դեպքում 40 թիվը նկատելի է: Վարորդն ասաց, որ լիցքավորվող գազը ԱԳԼՃԿ-ում տաքացնում են, ավտոմեքենաների լիցքավորումից հետո տաք գազը նստում է, ավելի շուտ վերջանում: Հանուն ճշմարտության նշենք նաեւ, որ Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղերթներով աշխատող տաքսիստներն իրենց ավտոմեքենաները Ծովագյուղի, Սեւանի ԱԳԼՃԿ-ներում են լիցքավորում, քանզի այդ կայաններում ավելի լավ են լիցքավորում, քան Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 30/03/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia