Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչը վերականգնվեց աշխատանքում

Հայտնել ենք,  Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված սահմանամերձ դպրոցում եւ գյուղում տիրող լարված իրավիճակի, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջուլհակյանի կողմից դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նունե Օհանյանին աշխատանքից ազատելու մասին: Տավուշի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 18-ին որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2018թ. մարտի 14-ի թիվ 35 հրամանը, Նունե Օհանյանին վերականգնել իր նախկին աշխատանքին`օրենսդրությամբ սահմանված կարգով վճարելով բաց թողնված ժամանակահատվածի աշխատավարձը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 21/05/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia