Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է


Ա

րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

  Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

o    Ստեփանավան-Տաշիր-Գոգավան

o    Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

 

Հրապարակվել է։ 09:19 19/06/2019