Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վարդավառ տոնելու համար ոսկեպարցիները Ռուսաստանից հայրենի գյուղ էին եկել

Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները տոնեցին Վարդավառը: Ոսկեպարցիները ավանդաբար Վարդավառը նշում են օգոստոս ամսվա առաջին կիրակի: Վարդավառը տոնելու համար, ամեն տարվա պես, Ռուսաստանից հայրենի գյուղ էին եկել այնտեղ բնակվող բազում ոսկեպարցիներ: Նրանց մի մասը Ռուսաստանից ժամանել էր սեփական ավտոմեքենաներով: Ոսկեպարցիները տոնը նշեցին Ոսկեպար գյուղի աղբյուրների տաղավարներում բացված սեղաններով, Ոսկեպար գետում լողանալով: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:56 12/08/2018