Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վարորդական իրավունքի կեղծ վկայական՝ 160 դոլարով

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արտակ  Ժորայի Հովհաննիսյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինքնությունը չպարզված անձից 160 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ձեռք է բերել իր անվամբ լրացված վարորդական իրավունքի կեղծ վկայական, որը 2018թ. հունիսի 15-ին օգտագործել է, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում ներկայացրել  ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Վարորդական իրավունքի կեղծ վկայականը որպես իրեղեն ապացույց դատարան է ներկայացվել: Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը`կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայռ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 14:00 22/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia