Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վարորդները դժգոհ են


Տավուշի մարզի վարորդները   շարունակում են  դժգոհել որ  սահմանամերձ մարզի ավտոգազալցավորման  ճնշման կայաններում ավտոմեքենաներն  ավելի քիչ ծավալով գազ  լիցքավորելու դեպքում իրենք ավելի շատ են վճարում , քան  հարեւան  Գեղարքունիքի մարզի  Սեւան քաղաքի կամ Արարատյան դաշտի  գազալցավորման կայաններում։ Տավուշում  մեքենան  գազով լիցքավորելու դեպքում ավելի քիչ ճանապարհ է անցնում, քան նույնքան  գումարով  այլ մարզերում ավտոմեքենան  լիցքավորելու պարագայում։   Տավուշի ԱԳԼՃԿ-ներում  լիցքավորած գազի համար  վճարելիս  տավուշցի վարորդների համար  պարզ չէ ծառայության գնագոյացման մեխանիզմը, թե ինչու են իրենք  այդքան գումար վճարում։  Վարորդները չգիտեն, թե որ բացի ԱԳԼՃԿ-ներից․որ   կազմակերպությունն է պատասխանատու նման վատ իրավիճակի համար, եւ տարիների ընթացքում ինչո՞ւ քայլեր չեն  ձեռնարկում իրավիճակի պատճառները պարզելու եւ  դրությունը կարգավորելու համար։  

Հրապարակվել է։ 06:54 15/11/2019