Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վազգեն Մարգարյանը կրկին բողոքարկել է մրցույթի արդյունքները

2019թ հոկտեմբերի 1-ին  Տավուշի մարզպետարանում,  Իջեւանի  ԲԿ-ի   տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցութին   մասնակցում էին այդ  բժշկական տնօրենի պաշտոնակատար, Վազգեն Մարգարյանը   եւ  Բերդի   զինվորական հոսպիտալի նախկին  պետ Էդուարդ Գրիգորյանը։ Վազգեն Մարգարյանը  այդ մրցույթի սկզբից քիչ անց լքել էր այն, բոյկոտել,  բողոք ներկայացրել, որ  մրցույթի հարցաշարի բազմաթիվ հարցեր նախօրոք իրեն չեն տրվել, ինչը օրենքի խախտում է։   2019թ հոկտեմբերի 1-ի մրցույթը  Վ Մարգարյանի  կողմից բողոքարկելուց հետո    որոշվել է, որ   Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նոր  մրցույթը կկայանա դեկտեմբերի 18-ին ։  Նոր մրցույթին  մասնակցելու հայտ ներկացրածները նախապես  4 անձ   էին՝  Վազգեն Մարգարյանը, Էդուարդ  Գրիգորյանը, Սպիտակի հիվանդանոցի նախկին տնօրենը եւ  Երեւանից մի բժիշկ։ Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ  դեկտեմբերի  18-ի մրցույթին մասնակցել են  3 անձ՝ ինքը, Էդուարդ Գրիգորյանը եւ  Սպիտակի հիվանդանոցի նախկին տնօրենը։ Նա հայտնեց, որ գրավոր փուլի արդյունքում ինքը ստացել է  առավելագույն՝ 100 միավոր, սակայն բանավոր փուլի արդյունքում  ինքն ավելի քիչ միավոր է ստացել, քան  2 մրցակիցները։ Այդ երկուսն  անցել են մրցույթի 3-րդ փուլ: Վազգեն Մարգարյանն ասաց , որ բանավոր  հարցաշարի հարցերը նախապես իրենց չեն տրամադրել, ։ Նա բանավոր հարցերից մեկի իր պատասխաններից մեկի առթիվ  բողոքարկել է մրցույթը, համարելով, որ այդ հարցի պատասխանն ինքը ճիշտ է տվել։ Բողոքարկման արդյունքները պարզ կդառնան  5 օրից։

Հրապարակվել է։ 11:12 20/12/2019