Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Վեոլիա Ջուրը» փորձում է դիլիջանցիների համբերությունը․հերթական ջրանջատումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10։00-23։00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամարինի, Մյասնիկյան, Հակոբջանյան, Աղայան, Մխիթարյան, Անդրանիկի, Մաքսիմ Գորկի, Արցախի, Կամոյի և Օրջոնիկիձե փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված  անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

«Տեսանկյուն»- «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարբերաբար անջատում է  Դիլիջանի ջրամատակարարումը։ Դիլիջանցի սպառողները ստիպված  համակերպվում են իրավիճակի հետ, փոխանակ փորձեն պարզել, թե այդ ընկերությունը բացի շահույթ ստանալուց, որքա՞ն ներդրում է կատարել Դիլիջանի ջրամատակարարումը բարելավելու համար, արդյունավե՞տ են եղել դրանք։ Նման վատ ջրամատակարարման  պարագայում  Դիլիջանում դժվար է տուրիզմ զարգացնել։

 

Հրապարակվել է։ 06:17 27/08/2019