Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վիրավոր զինծառայողը Նոյեմբերյանից տեղափոխվել է Երեւան

Երեկ`հունվարի 17-ին, ժամը 16-ի սահմաններում Նոյեմբերյանի սահմանագոտու պաշտպանական դիրքերից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի 30-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Ադիբեկ Միկոյանը: Նա հրազենային վիրավորում է ստացել աջ ազդրի շրջանում: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Գարունիկ Ղուշչյանից տեղեկացանք, որ իրենց բժշկական կենտրոնում վիրավորն անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, հետազոտվել, նրա վիճակը կայուն էր: Նույն օրը Ա. Միկոյանը ռեանամոբիլով տեղափոխվել է Երեւան, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հավանաբար, կվիրահատվի: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հրապարակվել է։ 19:25 22/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia