Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Վկան հայտարարեց, որ 5 տարի առաջ ոստիկանությունում ծեծից իր հարեւանը մահացել է

Այսօր՝ մայիսի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած, ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում Ժորա Սիմոնյանի խոշտանգման գործով դատական նիստում գործով վկա, Ժորա Սիմոնյանի հայր, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Գարսիկ Սիմոնյանը երկու անգամ հայտարարեց, որ 5 տարի առաջ ոստիկանության Իջեւանի բաժնում ծեծի հետեւանքով իր հարեւանը մահացել է: Դատավոր Զոյա Զաքինյանը հարցրեց մահացածի անուն-ազգանունը: Վկան պատասխանեց, որ չի հիշում: Դատավորը հարցրեց՝ ձեր հարեւանն է, չե՞ք հիշում: Գարսիկ Սիմոնյանն ասաց, որ նրա ազգանունը Գեւորգյան էր: Սույն դատական նիստի մասին առավել հանգամանալից՝ քիչ անց: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 16/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM