Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վրաստանին սահմանակից Դեբեդավանն` առանց մշակույթի օջախի

Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի`Վրաստանին սահմանակից ամենահեռավոր գյուղն է, գտնվում է Նոյեմբերյան քաղաքից ավելի քան 30 կմ հեռավորությամբ: Շուրջ 700 բնակիչ ունեցող գյուղում ապրում են հիմնականում Ադրբեջանի Կուտկաշենի եւ Վարդաշենի շրջաններից 1988թ. հարկադիր վերաբնակվածները: Դեբեդավանում ոռոգման ջրի պակասություն կա, սակայն առավել սուր է խմելու ջրի խնդիրը: Գյուղի կենտրոնում աղբյուր կա, որի մոտ միշտ հերթեր են: Այդ աղբյուրի ջուրը բերվել է Դեբեդավանի շրջակա սարից: Դեբեդավանին պոմպերով մատակարարվող խմելու ջուրն անորակ է, այն պիտանի չէ խմելու համար: Դեբեդավանցիները սպասում են, որ հաջորդ տարի «Վեոլիա ջուր» ընկերությունը Ստեփանավանի խմելու ջուրը կմատակարարի Դեբեդավան:   Դեբեդավանի բնակիչների համար խնդիր է Նոյեմբերյան քաղաքի հետ կապն ապահովելը: Նոյեմբերյան-Դեբեդավան երթուղում հասարակական տրանսպորտ չի գործում, գործերով Նոյեմբերյան այցելելու համար սեփական ավտոմեքենա չունեցող դեբեդավանցիներն օգտվում են տաքսիների ծառայություններից: Դրա համար մի քանի հոգով 5000 դրամ են հավաքում, տաքսի վարձում: Դեբեդավանում մշակութային որեւէ կենտրոն, ակումբ չկա: Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանն ասաց, որ խորհրդային տարիներին գյուղի բնակելի շենքերից մեկի առաջին հարկի մի սենյակում կինոֆիլմեր են ցուցադրվել: 1990-ական թվականերին այդ սենյակը սեփականաշնորհվել է, անցած 27 տարում գյուղում ոչ մի համերգ, թատրոն չի ներկայացվել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 10/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia