Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վրաստանից Հայաստան ժամանած ավտոբուսում հրդեհ է եղել (ֆոտոշարք)

Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած ավտոբուսում: Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է ավտոբուսի տակից: Հրդեհից վիրավորներ եւ զոհեր չկան, սակայն նյութական վնասը մեծ է: Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատը եւ քաղաքացիները մարել են կրակը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 08/09/2018