Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Տավուշում

Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74 և արևելյան երկայնության 43.73 աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է՝ Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ, Ալավերդի քաղաքում 2 բալ և Կողբ գյուղում 2 բալ ուժգնությամբ։

Ժամը 10։32-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ և հաղորդվում է, որ տուժածներ և ավերածություններ չկան։

 

Հրապարակվել է։ 07:52 12/07/2020