Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վրացիների պատճառով Բագրատաշեն-Սադախլո հատվածում հերթեր են

Այսօր՝ օգոստոսի  24-ի առավոտյան Բագրատաշենի սահմանային  անցակետից քաղաքացիները մեզ ահազանգեցին, որ  հայ-վրացական սահմանում  հերթեր են։ Այդ հերթերը մեծանում են շաբաթ եւ կիրակի օրերին,երբ Վրաստանի ծովափեր են մեկնում  հազարավոր հայաստանցիներ։  Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնեցին,որ հերթերի գոյացման պատճառն այն  էր, որ Սադախլոյի սահմանային անցակետում  քաղաքացիների սպասարկման համար լոկ  2 անցակետ էր գործում։ Հայաստանցիները Վրաստանում հանգստանալով՝ մեծ փողեր են  ծախսում  այնտեղ, հարստացնում  հարեւան երկրին, իսկ վրացիները  ալարում են   Վրաստան  մուտք գործող  հայաստանցիենրին նորմալ սպասարկել։

Հրապարակվել է։ 11:22 24/08/2019