Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Յուրացման հոդվածով քրեական գործ՝ նախկին համայնքապետի նկատմամբ

Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի նախկին ղեկավար Սուրեն Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված հացահատիկի սերմացուի յուրացման եւ Լուսաձորի համայնքապետարանում փաստացի չաշխատած, սակայն որպես համայնքապետարանի հավաքարարի Իջեւանի տարածաշրջան մեկ այլ բնակավայրի բնակչուհուն մեկ ամսվա աշխատավարձ վճարելու կապակցությամբ: Քրեական 2 դրվագները միավորվել են քրեական մեկ գործի մեջ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»): Քրեական գործով նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը: Իրավապահներից տեղեկացանք, որ քրեական գործի քննության շրջանակներում Սուրեն Քոչարյանը մարել է պետությանը պատճառված 200 հազար դրամ վնասը: Նախաքննությունը շարունակվում է: Ս. Քոչարյանը Լուսաձոր համայնքը ղեկավարել է 2005-2016 թվականերին: Մեր տեղեկություններով՝ նա սկզբում եղել է ՀՅԴ կուսակցության անդամ, ապա դարձել ՀՀԿ անդամ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 18/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia