Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Զարուհի Փոստանջյանը՝ Արմեն Սարգսյանի մասին. «Նրա ախորժակն է թալանել եւ վերջնականապես դատարկել մեր ընդերքում առկա ազնիվ մետաղները»

Փետրվարի 11-ին Նոյեմբերյան քաղաքում քաղաքացիների իրազեկման ընթացքում Զարուհի Փոստանջյանը խոսեց նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, հայտարարելով. «Դրան էլ է բերել Սերժ Սարգսյանը, որ վերջնականապես թալանեն մեր հայրենիքը, մեր ընդերքը: Նրա ախորժակն է թալանել եւ վերջնականապես դատարկել մեր ընդերքում առկա ազնիվ մետաղները: Այսօր մեր ընդերքում առկա ազնիվ մետաղները կազմում են շուրջ 100 միլիարդ դոլար: Նա էլ գալիս է այդ ախորժակով: Սիրելի հայրենակիցներ, մեր երկիրը իրապես կարող է լինել ծաղկուն երկիր, եթե մենք լինենք ժողովրդավար կարգերով ապրող քաղաքացիներ, դա է պահանջվում մեզնից, յուրաքանչյուրիցս, կառուցել արդար Հայաստան, վերջ տալ անարդարությանը»:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:14 12/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM