Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Զարուհի Փոստանջյանը մեխակների՞, թե՞ լույսերի հեղափոխություն է սկսել

Այսօր`փետրվարի 11-ին, Զարուհի Փոստանջյանը «Երկիր ծիրանի» կուսակցությունից Երեւանի ավագանու անդամներ Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի հետ Տավուշի մարզում իրազեկում էր իրականացնում: Բերդ քաղաք այցելելուց հետո  Զ. Փոստանջյանը, ժամը 17.30-ի սահմաններում, շուրջ կես ժամ իրազեկում կատարեց Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական` Երեւանյան փողոցում: Միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող  Երեւանյան փողոցում կանգնած, ավտոմեքենաներում նստած մարդիկ ուշադրությամբ լսում էին Զ. Փոստանջյանի եւ Մարինա Խաչատրյանի ելույթները, ոմանք մոտեցան մոտիկից ունկնդրելու: Նոյեմբերյանի մի բնակիչ խնդրեց հեռախոսով իրեն Զարուհու հետ լուսանկարել: Զ. Փոստանջյանը, երբ ելույթ էր ունենում, Երեւանյան փողոցի դիմացի մայթում կայանած մի ավտոմեքենայից ձայնային ազդանշան հնչեց: Ելույթից հետո Զարուհին մոտեցավ այդ ավտոմեքենայի վարորդին եւ հարցրեց, թե ինչու էր նա խանգարում իր ելույթը: Վարորդը ներողություն հայցելով` հայտնեց, որ ինքը խանգարելու մտադրություն չի ունեցել, ասաց, որ ընդհակառակը` Փոստանջյանի կողմնակից է, ձայնային ազդանշանով ինքը դիմացի մայթին գտնվող ընկերոջն էր կանչում: Միջին տարիքի նոյեմբերյանցի մի տղամարդ թերահավատ լինելով Զ. Փոստանջյանի հնչեցրած, մարտ-ապրիլ-ամիսներին իրականացվելիք ընդվզմանն`ասաց` Լեւոնն էլ էր հեղափոխություն անում` նկատի ունենալով Լ. Տեր Պետրոսյանին: Զ. Փոստանջյանի եւ նրա կողմնակիցների ձեռքերին կարմիր մեխակներ տեսանք, Փոստանջյանին հարցրինք` մեխակների հեղափոխությո՞ւն է սկսվել: Նա ասաց,որ մեխակներն իրենց Նոյեմբերյանում են նվիրել, լույսերի հեղափոխություն է, նկատի ունենալով այն կախոց-լուսարձակները, որոնք ընդվզման մասին թերթիկների հետ նրանք նվիրել էին բնակիչներին: Նոյեմբերյանից Զ. Փոստանջյանը եւ նրա կողմնակիցները մեկնեցին Տավուշի մարզկենտրոն Իջեւան: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:14 12/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM