Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ժամկետային զինծառայողի ոտնաթաթն անդամահատվել է

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային, 1998թ. ծնված Արթուր Գարիկի Դանիելյանը: Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանից տեղեկացանք, որ զինվորի ձախ ոտնաթաթն անդամահատվել է: Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Դանիելյանի վիճակը կայուն է, միջին ծանրության: Հոսպիտալի պետն ասաց, որ նա մի քանի օրից կտեղափոխվի Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Հրապարակվել է։ 15:00 12/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM