Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ժամկետային զինծառայողները մեղադրվում են պայմանագրայինի բանկային քարտից փողերը գողանալու մեջ

Ժամկետային զինծառայողները մեղադրվում են պայմանագրայինի բանկային քարտից փողերը գողանալու մեջ

Այսօր` նոյեմբերի 30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված էր Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայողներ Դավիթ Ղուկասյանի եւ Ալեքսանդր Ղազարյանի դատավարությունը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. հուլիսի 30-ին իրենց զորամասի թեյարանի հարակից տարածքից գտնելով նույն զորամասի պայմանագրային զինծառայող Այգավարդ Թուխտարյանին պատկանող «Հայբիզնեսբանկ ՓԲԸ» -ի կողմից տրամադրված էլեկտրոնային քարտը եւ գաղտնաբառը, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու միասնական դիտավորությամբ,նշված զորամասի շտաբի մասնաշենքում տեղադրված «Հայբիզնեսբանկ ՓԲԸ»-ի բանկոմատից ապօրինի մուտք գործելով`հափշտակել են պայմանագրային զինծառայողին պատկանող զգալի չափերով, ընդհանուր 80 հազար դրամ գումարը, որը բաժանել են երկու հավասար մասի:

Դ. Ղուկասյանին եւ Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով(«Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով» ):

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ տուգանք, կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում: Ժամկետային երկու զինծառայողների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 30/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ