Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զինծառայողը մեղադրվում է իր 11-ամյա տղային ծեծելու մեջ

Այսօր` հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, Բերդ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Հ. Մ.-ի դատավարության առաջին նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. մայիսի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում իր նախկին կնոջ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում գտնվող տանը, վերջինիս հետ վիճաբանության ընթացքում բռունցքներով հարվածներ հասցնելով դեմքին, ծեծի է ենթարկել վիճաբանությունը դադարեցնելու նպատակով միջամտած իր անչափահաս որդուն` 2007թ. ծնված երեխային, նրա առողջությանը պատճառելով ճակատի ձախ կեսի քերծվածք, ձախ աչքի ստորին կոպի շրջանի արյունազեղման ձեւով: Հ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը, քրեական գործով տուժող են ճանաչվել զինծառայողի նախկին կինը եւ նրա որդին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 24/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia